Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«ԵՄ ասոցացման համաձայնագիրը կօգնի մեր տնտեսության ազատականացմանը»

«ԵՄ ասոցացման համաձայնագիրը կօգնի մեր տնտեսության ազատականացմանը»
08.06.2013 | 12:36

irates.am-ի հարցերին պատասխանում է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի տնօրեն Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:

-Պարոն Կիրակոսյան, Հայաստանն առաջիկայում պատրաստվում է նախաստորագրել Եվրամիության ասոցացման համաձայնագիրը: ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն, օրինակ, կարծում է, որ Հայաստանը կատարել է իր տնային աշխատանքները: Եվրոպացի առանձին պաշտոնյաների կողմից էլ են եղել դրական արձագանքներ: Ըստ Ձեզ՝ Հայաստանն այսօր պատրա՞ստ է դառնալու ԵՄ ասոցացված անդամ:
-Հստակ և պարզ է, որ Հայաստանը պատրաստ է և կավարտի պատրաստությունները Վիլնյուսի գագաթնաժողովում ասոցացման պայմանագրի և «Խորը և համապարփակ առևտրի» պայմանագրի ստորագրման վերաբերյալ: Իհարկե, ԵՄ ասոցացման համաձայնագրին միանալը շատ կարևոր է Հայաստանի համար, բայց ավելի կարևոր է իրականացման գործընթացը, թե ինչպես դա պետք է իրականանա:
-Հայաստանում, սակայն, չկան ԵՄ ասոցացման համաձայնագրին վերաբերող ակտիվ քննարկումներ քաղաքական շրջանակներում:
-Ես համաձայն չեմ, Հայաստանը պասիվ չէ: Որոշումը Հայաստանինը չէ, այդ պատճառով էլ շատ ակտիվ չէ, և չեն արվում բաց հայտարարություններ:
-Հիմնականում ակնկալիքներ կան տնտեսության ազատականացման առումով: Կարծու՞մ եք, որ ԵՄ ասոցացման համաձայնագիրը կօգնի մեր տնտեսության ազատականացմանը:
-Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը, այն կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսության ազատականացման վրա, ճանապարհները կբացվեն դեպի ավելի մեծ և ավելի բաց շուկաներ:
-Հայտնի է, որ ֆրանսիական «Կարֆուր» ապրանքանիշը մուտք է գործել Հայաստան և առաջիկայում կբացվեն նրա հիպերմարկետները:
-Մեկ օրինակը «Կարֆուրն» է, մյուս օրինակն էլ «Արմավիա»-ի սնանկացման գործն է: Մենք պետք է ունենանք ավելի շատ մրցակցության և հայկական շուկայի բացման ակնկալիքներ: Եվ հենց այդ առումով էլ օլիգարխների ուժն ու ազդեցությունը թուլանում է:
-Իսկ դա կարո՞ղ է օգնել, որ թուլանա մեր երկրի կախվածությունը Ռուսաստանից:
-Հուսանք, որ՝ այո: Դա կօգնի Հայաստանին նվազեցնել իր կախվածությունը ցանկացած երկրից՝ այն առումով, որ կմեծանա երկրի տնտեսական ինքնաբավությունը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ